Վալերի Կարպինը կարող է գլխավորել «Լոկոմոտիվը», հայտնում է «Матч ТВ»-ն:
Ըստ աղբյուրի՝ «երկաթուղայինների» ղեկավարությունն արդեն զրուցել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետ։
Հիշեցնենք, որ այս շաբաթ մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մարկուս Գիզդոլը թողել էր զբաղեցրած պաշտոնը։
Կարպինի պայմանագիրն ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև մարտի վերջ։ Այս ամիս թիմը պետք է խաղար 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերում, սակայն ՖԻՖԱ-ի որոշմամբ հավաքականը հեռացվեց միջազգային մրցաշարերից: