Շվեյցարացի միլիարդատերը առաջարկ է ստացել Ռոման Արբամովիչից

Շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը հայտարարել է, որ «Չելսին» գնելու առաջարկ է ստացել ռուս գործարար Ռոման Արբամովիչից։

«Աբրամովիչը փորձում է որքան հնարավոր է շուտ ազատվել «Չելսիից»:

Մարտի 1-ին ես և ևս երեք գործարար Աբրամովիչից «Չելսին» գնելու առաջարկ ստացանք։ Չորս-հինգ օր պետք է սպասեմ։ Հիմա Աբրամովիչը չափից ավելի գումար է խնդրում։

«Չելսին» նրան պարտք է 2 միլիարդ ֆունտ, բայց ակումբը չի կարող փոխատուցել այդ գումարը:

Սա նշանակում է, որ «Չելսիի» գնորդը, պետք է փոխհատուցի Աբրամովիչին այս գումարը։

Այս պահին ես դա անել չեմ կարող»,- ասել է գործարարը: