Սիմոնե Ինձագի. «Կարծում եմ, որ այս դերբին դիտարժան չէր»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչի «Միլանի» հետ խաղում (0:0) ոչ-ոքիի մասին:

«Կարծում եմ, որ այս դերբին դիտարժան չէր, քանի որ երկու թիմերն էլ լարված էին, խաղի կարևորության պատճառով:

Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ և նվաճել ևս մեկ գավաթ:

Կարծում եմ, որ «Ինտերը» արժանի էր հաղթանակի, քանի որ մրցակիցը պահեր չունեցավ մենք գերիշխում էինք դաշտում »,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։