Սերգեյ Լավրովը ասել է, որ հիասթափված է միջազգային սպորտային հանրությունից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, օտարերկրյա ֆեդերացիաների կողմից։ Հիշեցնենք, որ շատ մարզական ֆեդերացիաներ ռուսներին արգելել են մասնակցել միջազգային մրցումների։

«Մենք պատրաստ էինք պատժամիջոցների, բայց չէինք սպասում, որ մարզիկները, մշակութային ոլորտի ներկայացուցիչները, դերասանները, և լրագրողները նման վարք կդրսևորեն», – ասել է նախարարը: