Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, ում պատկանում է «Չելսի» ֆուտբոլային ակումբը, պատրաստվում է վաճառել իր տունը Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից իր նկատմամբ կիրառելի հնարավոր պատժամիջոցների պատճառով։
«Նա վախենում է պատժամիջոցներից, ուստի վաղը պատրաստվում է վաճառել իր տունն ու մեկ բնակարանը», – ասել է բրիտանացի պատգամավոր Քրիս Բրայանտը։
Աբրամովիչը գնել է տունը 2018 թվականին 22 միլիոն եվրոյի դիմաց: