Ռաֆայել Լեաու. «Պիոլին ինձ վստահություն հաղորդեց, ստիպեց հավատալ ուժերիս»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ աշխատանքի մասին։

«Պիոլին ինձ վստահություն հաղորդեց և տեղ տվեց մեկնարկային կազմում՝ չնայած դժվարություններին:

Իսկ այն, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվում է, ի թիվս այլ բաների նաև, մարզչի շնորհիվ է: Պիոլին ստիպեց ինձ  հավատալ ուժերիս»,- ասել է ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանում 22-ամյա պորտուգալացին «Միլանի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։