ՊՍԺ-ն չի ցանկանում «Մոնակոյին» բոնուս վճարել Մբապպեի հետ պայմանագիրը երկարաձգելու համար

ՊՍԺ-ն չի ցանկանում «Մոնակոյին» վճարել հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար նախատեսված բոնուսների մի մասը, հայտնում է Le Parisien-ը։

Ակումբների միջև կնքված համաձայնագրով նախատեսված էր, որ փարիզցիները ռմբարկուի տրանսֆերի համար կվճարեն 145 միլիոն եվրո։ Ենթադրվում էր, որ ՊՍԺ-ն որպես բոնուս կվճարի ևս 35 մլն եվրո, որը կակտիվանար այն դեպքում, եթե աշխարհի չեմպիոնը երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։

ՊՍԺ-ն ամեն ինչ անում է ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիր կնքելու համար, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում «Մոնակոյին» վճարել 35 միլիոն եվրո: