Պաշտոնական. EA-ը որոշում է կայացրել Ռուսաստանին հեռացնել FIFA-22-ից

Electronic Arts-ը որոշել է հեռացնել Ռուսաստանին FIFA և NHL համակարգչային խաղերից, որի պատճառը Ռուսաստանի Դաշնության «հատուկ ռազմական գործողությունն է» Ուկրաինայում։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի հավաքականը և ռուսական բոլոր ակումբները կհեռացվեն FIFA 22-ից, FIFA Mobile-ից և FIFA Online-ից։

Նշվում է, որ EA-ը նաև գնահատում է փոփոխությունների հնարավորությունն իր այլ ոլորտի խաղերում ևս: Հիշեցնենք, որ օրերս ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին ու ռուսական ակումբներին հեռացրել էին բոլոր միջազգային մրցաշարերից: