Պաշտոնական. Դանիել Ֆարկեն խզեց «Կրասնոդարի» հետ պայմանագիրը

Դանիել Ֆարկեն և նրա մարզչական շտաբը հեռացել են «Կրասնոդարից», տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը գերմանացի մասնագետի ու նրա օգնականներ Էդմունդ Ռիմերի, Քրիս Դոմոգալայի ու Քրիստոֆեր Ջոնի հետ։

Հիշեցնենք, որ 45-ամյա մարզիչը թիմը գլխավորում էր այս տարվա հունվարից: Նրա օրոք «ցլերը» ոչ մի պաշտոնական հանդիպում չէին անցկացրել։

«Կրասնոդարի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսեյ Անտոնյուկը, ով նախկինում աշխատել է որպես թիմի դարպասապահների մարզիչ։