«Ռոման» որոշել է երկարաձգել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը՝ տեղեկացնում է իտալական Calcionews24-ը:
Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի ղեկավարները շուտով կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Մխիթարյանը նույնպես դեմ չէ շարունակել համագործակցությունը ակումբի հետ:
Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 խաղի, խփել 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: