Հարձակվող Մարիո Բալոտելլին համարում է, որ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալն իր կարիերայի ամենամեծ սխալն էր:
«Կարծում եմ՝ իմ ամենամեծ սխալը «Մանչեսթեր Սիթիից» հեռանալն էր: Նույնիսկ իմ հեռանալուց անմիջապես հետո ես մեկուկես տարի շատ լավ խաղացի «Միլանում», բայց հետո խնդիրներ ունեցա։ Հիմա ես մեծ եմ ու հասկանում եմ, որ այդ պահին չպետք է հեռանայի «Սիթիից»։
Տարիների ընթացքում «Սիթին» դարձել է ավելի ու ավելի լավը: Ես կարող էի երկար ժամանակով դառնալ Սերխիո Ագուերոյի նման ինչ-որ մեկը:
Եթե ես այն ժամանակ նույն մտածելակերպն ունենայի, ինչ հիմա, կարող էի նվաճել «Ոսկե գնդակը», ես դրանում վստահ եմ: Բայց գիտեք, որ երբ մեծանում ես, ավելի հասուն ես դառնում, այնպես որ…»,- Բալոտելիի խոսքերն է փոխանցել նրա նախկին խաղընկեր Նեդում Օնուոհան։