Իտալացի հարձակվող Մարիո Բալոտտելին կիսվել է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Ես կարիերայի ընթացքում բաց թողեցի մի քանի լուրջ շանսեր:
Այնուամենայնիվ, ես 100%-ով վստահ եմ, որ ունեմ նույն որակները, ինչ Մեսսին ու Ռոնալդուն։
Այս պահին չեմ կարող ասել, որ ես այնքան լավն եմ, որքան Ռոնալդուն, քանի որ նա հաղթել է տասնյակ մրցաշարերում:
Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի և Ռոնալդուի հետ, բայց եթե մենք խոսում ենք ֆուտբոլային որակների մասին, ես, անկեղծ ասած, նրանց նախանձելու ոչինչ չունեմ»,- ասել է Բալոտտելին: