Ջեյմի Վարդին նոր ռեկորդի հեղինակ է դարձել ԱՊԼ-ում

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ:

Առաջին հայացքից այս սովորական գոլը ռեկորդային է դարձել անգլիացու համար՝ հայտնում է ESPN-ը:

35-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայում 94-րդ գոլն է խփել 30 տարեկանը լրանալուց հետո:

Այսպիսով՝ Ջեյմին գերազանցել է «Արսենալի» և «Վեսթ Հեմի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթի ռեկորդը, որը 93 գոլ է խփել 30 տարեկանը լրանալուց հետո:

Ընդհանուր առմամբ՝ 35-ամյա Ջեյմի Վարդին ԱՊԼ-ում անցկացրել է 262 հանդիպում՝ դառնալով 128 գոլի հեղինակ:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Վարդին դարձել է 10 գոլի հեղինակ։