Հայտնի է, թե որքան գումար կվճարի «Մանչեսթեր Յունայթեդը» Օլե Գունար Սուլշերին պայմանագիրը խզելու համար

Հայտնի է դարձել այն գումարի չափը, որը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է իր նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին՝ պայմանագիրը խզելու համար։

Նորվեգացի մասնագետը մանկունիանցիներից ստացել է 8,4 մլն եվրո, հաղորդում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սուլշերի մարզչական շտաբը ընդհանուր առմամբ 3,6 միլիոն եվրո է ստացել պայմանագրերը խզելու համար։