Ֆերան Տորես. «Դուք կարծում եք, որ գոլերը գլխավորն են ֆուտբոլում, բայց դա այդպես չէ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը գոլերը ֆուտբոլում ամենակարևորը չի համարում։

«Դուք կարծում եք, որ գոլերը գլխավորն են ֆուտբոլում, բայց դա այդպես չէ։

Այո, ես հարձակվողական ոճի ֆուտբոլիստ եմ, բայց կան նաև այլ ասպեկտներ՝ ես օգնում եմ թիմին պաշտպանությունում, փոխանցումներ եմ կատարում, խաղարկում եմ կոմբինացիաներ։

Այս ամենը նույնպես կարևոր է թիմային խաղի համար»,- ասել է Տորեսը: