Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է որդու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իր որդին՝ ցանկանում է իր հետ խաղալ նույն թիմում։

«Տղաս ինձ ասում է. «Հայրիկ, սպասիր ևս մի քանի տարի, ես ուզում եմ խաղալ քեզ հետ», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի որդին այժմ մարզվում է «Մանչեսթեր Յունայթեդի» մանկապատանեկան թիմում: