«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան մեկնաբանել է ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը իտալական ակումբի հետ մինչև 2024 թվականը։
«Ակումբը որոշել է բանակցել Բուֆոնի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, քանի որ 44 տարեկանում նա աշխատում է այնպես, կարծես 30 տարեկան է:
Նա արժանի է կանոնավոր խաղաժամանակ ստանալու, բայց բնական է, որ ակումբների մեծամասնությունը կենտրոնանում է ավելի երիտասարդ դարպասապահների վրա:
Եթե Բուֆոնը պահպանի իր մարզավիճակը, կարող է շարունակել խաղալ մինչև 50 տարեկանը»,- ասել է գործակալը: