«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ուսման Դեմբելեին

Վինգեր Ուսման Դեմբելեն դեռ հնարավորություն ունի մնալ «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կիսապաշտպանը շատ լավ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Չավիի հետ և գոհ է, որ իրեն թույլ են տվել խաղալ՝ չնայած ակումբի նախնական արգելքին: Դեմբելեն պատրաստ է փորձել նոր պայմանագրի շուրջ բանակցել կատալոնացիների հետ։

«Բլաուգրանան» դիտարկում է ֆուտբոլիստին համեմատաբար կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու տարբերակը առավելագույնը երկու տարի ժամկետով: