Երեկ Իտալիայի գավաթի «Միլան»-«Ինտեր» առաջին կիսաեզրափակիչ խաղի մեկնարկից առաջ «Սան Սիրո» մարզադաշտում տեսաուղերձ է հեռարձակվել Միլանի լեգենդ, ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյի մասնակցությամբ:
Նա խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
«Սիրելի իտալացի բարեկամներ, «Սան Սիրոյից» խնդրում եմ ձեզ աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը:
Ուկրաինայի ժողովուրդը խաղաղություն է ուզում, քանի որ խաղաղությունը սահմաններ չունի, քանի որ այն, ինչ մեզ միավորում է, պետք է ավելի ուժեղ լինի, քան այն, ինչը բաժանում է մեզ», – Շևչենկոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: