«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հայտարարել է ակումբի վաճառքի որոշման մասին, հայտնում է «ազնվականների» մամուլի ծառայությունը:
Մինչ այս տեղեկություններ կային, որ ռուս գործարարը ցանկանում է լոնդոնյան ակումբը վաճառել 4 միլիարդ ֆունտ ստերլինգի դիմաց, սակայն նշվում էր, որ պոտենցիալ գնորդները դժվար թե նրան 2 միլիարդից ավելի գումար առաջարկեն:
Ավելի վաղ Աբրամովիչը պաշտոնական հայտարարություն էր արել ակումբի ղեկավարման մասին և այն հանձնել «Չելսիի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։