«Թոթենհեմի» կիսապաշտպան Սթիվեն Բերգվայնը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա խաղացողի գործակալներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են «Միլանին»: Հունվարի սկզբին «խցանները» մերժել էին «Այաքսի» առաջարկը:
Բերգվայնն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։