Սերխիո Ագուերոն հավատում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է տրեբլ ձևակերպել

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է այս մրցաշրջանում «Սիթիի» ցուցադրած խաղի մասին։

«Մենք «Մանչեսթեր Սիթիում» միշտ ցանկանում էինք հաղթել ամեն ինչ, ամեն խաղ և բոլոր գավաթները, և հիմա ակումբում նույնպես այդպես է:

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» լավ վիճակում է Պրեմիեր Լիգայում կրկին հաղթելու համար, ակումբը նաև լավ հնարավորություններ ունի Անգլիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում հաջողության հասնելու համար» ,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: