Adidas-ը դադարեցրել է համագործակցությունը «Ռուսաստանի ֆուտբոլային միության» հետ.
Ընկերությունը մարզահագուստ էր տրամադրում Ռուսաստանի հավաքականին։ Կողմերը համագործակցում են 2008 թվականից։
Անցած ամառ պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։
Երեկ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն զրկել են Ռուսաստանի հավաքականին և ռուսական ակումբներին միջազգային մրցաշարերի մասնակցության իրավունքից։