Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա տարիներին ոչ մի տիտղոս չի նվաճի:
«Խնդիրը նրանում է, որ Ռանգնիկը եկել է, բայց մրցաշրջանի վերջում կհեռանա, և պետք է նորից հարմարվել ուրիշի խաղաոճին: Կլինի ևս մեկ ցնցում, անհրաժեշտ կլինի նոր խաղաոճ յուրացնել, ֆուտբոլիստները կրկին սովորելու կարիք կունենան։
Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մոռանալ տիտղոսների մասին առնվազն առաջիկա 2 տարում, ասել. «Մենք վերակառուցում ենք սկսում, պատրաստվում ենք ճիշտ կերպով ընտրել ֆուտբոլիստներ, իսկ նոր մարզիչն ունի որոշակի ոճ, որին հարմարվելը ժամանակ կպահանջի։ Սխալներ կունենանք, բայց այդ տղային կվստահենք ու առնվազն 2 տարի ժամանակ կտանք»։
Այո՛, շատ ժամանակ կպահանջվի, հնարավոր չէ միաժամանակ վերակառուցել և հաղթել։ Այդպես չի լինում: «Լիվերպուլին» ևս չհաջողվեց. որքա՞ն ժամանակ պահանջվեց նրանից, որ նա ինչ-որ բան հաղթի: Պետք է օրինակ վերցնել մյուս թիմերից»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը YouTube-ի իր ալիքում։