Մարկուս Գիսդոլն ազատվել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
«Երկաթուղայինների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մարվին Կոմպերը, ով թիմը կնախապատրաստի առաջիկա հանդիպումներին։
Գիսդոլը «Լոկոմոտիվը» գլխավորում էր նախորդ տարվա հոկտեմբերին։ 18 խաղից հետո թիմը վաստակած 28 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։