«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը մեկնաբանել է այս ամառ թուրինյան ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։
«Այն, ինչ ասաց Մինո Ռայոլան (հուլիսին հեռանալու վերաբերյալ), տեղի է ունեցել 3 ամիս առաջ, ուստի շատ բան կարող է փոխվել: Այս պահին ես կենտրոնացած եմ այս մրցաշրջանում մրցելույթների վրա:
Ինձ շատ է դուր գալիս այստեղ՝ «Յուվենտուսում»: Ամեն շաբաթ ես ինչ-որ նոր բան եմ սովորում և դա ինձ դուր է գալիս»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: