Մադրիդի «Ռեալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Football Espana-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» նիգերիացի ֆուտբոլիստին  դիտարում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հոլանդի պոտենցյալ այլընտրանք:

Նշվում է, որ նեապոլիտանական ակումբն  ֆուտբոլիստին գնահատում է 120 մլն եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 22 հանդիպում՝ դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: