Լապորտա. «Ես նրան համարում եմ լավագույններից մեկն իր դիրքում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել երկարաձգել գործող պայմանագիրը Ուսման Դեմբելեի հետ։

«Դեմբելեն ծանոթ է մեր առաջարկին և գիտի, որ մենք միշտ ձգտել ենք թիմում պահել նրան, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է:

Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն վինգերներից մեկն իր դիրքում։

Մենք կցանկանայինք, որ նա վերանայեր կայացրած որոշումը մրցաշրջանի վերջում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Cadena SER-ը: