«Յուվենտուսում» վարձավճարով հանդես եկող հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերը պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին», կարող է մնալ թուրինյան ակումբում, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «Ծեր սինյորան» հույս ունի, որ 29-ամյա իսպանացին մրցաշրջանի ավարտից հետո կմնա թիմում և չի վերադառնա «Ատլետիկո»։
Այս մրցաշրջանում Մորատան անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։