Ջեսի Մարշը հիացած է «Լիդսի» նախկին գլխավոր մարզիչ Բյելսայով

«Լիդսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը կիսվել է թիմի նախկին մարզիչ Մարսելո Բյելսայի մասին իր կարծիքով, ով փետրվարի 27-ին լքել է զբաղեցրած պաշտոնը թիմի անբավարար արդյունքների պատճառով։

«Ես չեմ կարող բառերով արտահայտել իմ հիացմունքն ու հարգանքը Բյելսայի նկատմամբ։ Ես կողքից հետևում էի նրա կարիերային և տեսա, թե ինչ է նա արել «Լիդսի» համար: 

Բյելսան հերոս է։ Զարմանալի է, թե ինչպես է նրան հաջողվել «Լիդսին» հասցնել Պրեմիեր Լիգայի մակարդակին»,- ամերիկացի մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

«Լիդսն» այժմ 23 միավոր ունի և զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: