«Արարատի» ավագ՝ Հրայր Մկոյանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել:
Նա Հայաստանի առաջնության 20-րդ տուրում «Վանի» հետ խաղում անցկացրեց իր 500-րդ հոբելյանական հանդիպումը պաշտոնական մրցաշարերում:
Հրայրը դարձավ այս սահմանագիծը հատած 10-րդ հայ ֆուտբոլիստը:
Նման նվաճման են հասել նաև Սարգիս Հովսեփյանը, Հենրիխ Մխիթարյանը, Համլետ Մխիթարյանը Հովհաննես Թահմազյանը, Արթուր Քոչարյանը, Կարեն Ալեքսանյանը, Գևորգ Կասպարովը, Տիգրան Դավթյանը և Արթուր Ոսկանյանը;