Անգլիական երեք գրանդ հետաքրքրված են «Սպորտինգի» կիսապաշտպանի ծառայություններով

«Սպորտինգի» կիսապաշտպան Ժուաո Պալինյան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Record-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»:

26-ամյա ֆուտբոլիստը «Սպորտինգում» հանդես է գալիս 2013 թվականից։ 30 խաղում նա կատարել է 3 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 26 միլիոն եվրո։