«Արսենալի» ղեկավարներն ակտիվացրել են թիմի երիտասարդ կիսապաշտպան Բուկայո Սակայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է որքան հնարավոր է արագ 20-ամյա խաղացողի հետ պայմանավորվել նոր համաձայնագրի շուրջ։ Անգլիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Այս մրցաշրջանում Սական ԱՊԼ-ում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։