Թոմաս Տուխել. «Կարծում եմ, որ մեր հնարավորությունները չեն փոխվի կառավարիչների փոփոխությունից հետո»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արձագանքել է «թոշակառուների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի կողմից՝ ակումբի կառավարումը լոնդոնյան թիմի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին փոխանցելու որոշմանը։

«Չեմ կարծում, որ ինձ համար ինչ-որ բան կփոխվի. Ես սերտ կապի մեջ եմ Մարինա Գրանովսկայայի և Պետր Չեխի հետ։ Կարծում եմ, որ մեր հնարավորությունները չեն փոխվի այս լուրերից հետո»,- Տուխելի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։