«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի գավաթի կիսաեզրափաիչում «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Սա միայն առաջին հանդիպումն է, բայց այն կարևոր քայլ է։ Մեր երկրպագուների օգնությունը վճռորոշ կլինի։
Մենք մրցաշրջանի որոշիչ հատվածում ենք: Երկար ճանապարհ ենք անցել վերջին երկուսուկես տարվա ընթացքում, բայց նշանակություն կունենա միայն այն, ինչ կանենք վաղվանից:
Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, քան վերջին 2 հանդիպումներում։ Մենք շատ բան ենք արել, և պտուղները քաղելու ժամանակն է: Սա վերջին քայլն է, ամենադժվարը, որը կայանում է նրանում, որպեսզի հաղթող դառնաս»,- Պիոլիին է ցիտում Football Italia-ն:
«Միլան» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 1-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։