Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Եվրամիությանը կառաջարկի հեռացնել ռուսական թիմերին եվրոպական մրցաշարերից։
«Մենք կբարձրացնենք այդ միջոցառումների հարցը։ Իսպանիան կբարձրացնի ռուսական թիմերին եվրոպական մրցաշարերից դուրս թողնելու հարցը»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն ուրբաթ օրը որոշել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Ֆրանսիա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։