«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է «Լոս Անջելես Գելեքսիի» թիրախում: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
35-ամյա Ռամոսը ֆրանսիական թիմ է տեղափոխվել անցած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
ՊՍԺ-ի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է հինգ հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Տարբեր վնասվածքների պատճառով նա բաց է թողել 29 հանդիպում։
Ռամոսին տանջում են սրունքի վնասվածքը և մկանային խնդիրները։
Սերխիոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականին։