Ռանգնիկը կասկածում է, որ Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կարող է լինել «ՄՅու»-ի հիմնական խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը «մեծ կասկածներ» ունի հաջորդ մրցաշրջանում  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թիմի հիմնական կազմում լինելու կարողության հարցում, հայտնում է Daily Mail-ը։

Պորտուգալացին այս մրցաշրջանում «Յունայթեդի» լավագույն ռմբարկուն է՝ խփելով 14 գոլ իր առաջին 20 խաղում, սակայն վերջին 10 խաղում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը միայն 1 անգամ է աչքի ընկել:

Բացի այդ, Ռոնալդուն փետրվարին դարձավ 37 տարեկան, և Ռանգնիկը, ով ամռանը կզբաղեցնի անգլիական ակումբի խորհրդատուի պաշտոնը, անհանգստանում է, որ հաջորդ մրցաշրջանում «կարմիր սատանաները» պարզապես չեն կարողանա հույսը դնել Կրիշտիանուի վրա: