Ռաֆայել Լեաուն նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ:

«Ես ցանկանում եմ մնալ այստեղ և դառնալ այս ակումբի պատմության մի մասը», – Twitter-ում ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանի» և 22-ամյա ֆուտբոլիստի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտական ​​փուլում են։

Գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականին, կերկարաձգվի մինչև 2026 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայի 23 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նա նաև գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորս խաղում։