Պաշտոնական. «Լիդսը» հայտնեց թիմի նոր գլխավոր մարզչի անունը (լուսանկար)

«Լիդսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ջեսի Մարշը։

Հիշեցնենք, որ նախօրեին անգլիական ակումբը պաշտոնանկ էր արել Մարսելո Բյելսային: Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ թիմը վերջին 4 խաղում 4 պարտություն էր կրել:

Ջեսի Մարշը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 5-ը գլխավորում էր «Լայպցիգը»։ 48-ամյա մարզչի օրոք գերմանական ակումբը վերցրել էր հնարավոր միավորների միայն 38,1%-ը։

Ավելացնենք, որ «Լիդսն» այժմ 23 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

https://twitter.com/LUFC/status/1498376221071233028?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1498376221071233028%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fengland%2Fnews%2Fmarsh-stal-novym-glavnym-trenerom-lidsa-1897711%2F