«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր էջում։
44-ամյա իտալացի դարպասապահի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Հիշեցնենք, որ Բուֆոնը պայմանագիր է կնքել «Պարմայի» հետ անցած ամառ։