Մաուրիսիո Պոչետինո. «Կիլիանին մեծ ապագա է սպասվում»

ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հնչեցրել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի հասցեին։

«Մբապպեն հիանալի է խաղում: Ես հպարտ եմ նրանով: Կիլիանին մեծ ապագա է սպասվում»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացին փարիզցիների կազմում խփել է 156 գոլ և ակումբի կազմում խփած գոլերի քանակով հավասարվել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։