Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին»:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով։ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները:
«Լիվերպուլը» 2012 թվականից ի վեր առաջին անգամ և պատմության մեջ 9-րդ անգամ նվաճել է Լիգայի գավաթը։
Այս ցուցանիշով ակումբը դուրս եկավ հստակ առաջին տեղ՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից», որն ունի ութ հաղթանակ մրցաշարում։