ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Լիոնել Մեսսիի ադապտացիայի մասին փարիզյան ակումբում ։
«Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Ուրախ եմ, որ Լեոն աստիճանաբար ընտելանում է նոր կյանքին ու նոր ակումբին։
Եթե նույնիսկ յոթ «Ոսկե գնդակի» դափնեկիր եք, ձեզ ժամանակ է պետք հարմարվելու համար։ Մեսսին գնալով ավելի լավն է դառնում:
Լիոնելի հետ հեշտ է խաղալ. Միշտ երազել եմ խաղալ նրա կողքին»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։