Յուրգեն Կլոպի համար Անգլիական լիգայի գավաթը հոբելյանական գավաթն էր կարիերայում

Երեկ՝ փետրվարի 27-ին, «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը՝ 11 մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Չելսիին»:

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի համար այս գավաթը 10-րդն էր կարիերայում։ Այս մասին հայտնում է OptaJoe-ն Twitter-ում։

54-ամյա մասնագետն անգլիական ակումբում նվաճել է հինգ գավաթ՝ երկրի առաջնությունն ու Սուպերգավաթը, Լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Կլոպը, ով «Լիվերպուլը» մարզում է 2015 թվականի հոկտեմբերից, նույնքան գավաթ է նվաճել նաև Դորտմունդի «Բորուսիայում»։

Գերմանիայում մասնագետը երկու անգամ հաղթել է ներքին առաջնությունում Սուպերգավաթում, ինչպես նաև նվաճել է տեղի Գավաթը։

Կլոպը Դորտմունդի «Բորուսիան» մարզել է 2008-ից 2015 թվականներին: