Յուրգեն Կլոպ. «Գավաթը նվաճելը թիմային աշխատանքի արդյունք էր»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Չելսիի» հետ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղում տարած հաղթանակը.

«Չելսիի» ֆուտբոլիստներն ավելի լավ մեկնարկեցին, բայց մենք  կարողացանք վերահսկել խաղը և ցույց տվեցինք, թե ինչ կարող ենք անել:

Երկրորդ խաղակեսում մրցակիցը երկու իսկապես լավ հնարավորություն ուներ, բայց բախտը մեր կողմից էր։

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը իմ տեսած ամենադիտարժան հարվածաշարերից մեկն էր:

Գավաթը նվաճելը թիմային աշխատանքի արդյունք էր»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն: