Յերեմի Պինոն ռեկորդ է սահմանել

«Վիլյառեալի» հարձակվող Յերեմի Պինոն Լա լիգայի 26-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղում գերազանցել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության ամենահին ռեկորդներից մեկը՝ հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել է կատալոնական ակումբին:

Այդ խաղում Պինոն պոկերի հեղինակ է դարձել, հեթ-տրիկ ձևակերպելով առաջին կեսում:

Այսպիսով՝ նա գերազանցել է «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Ադրիան Էսկուդերոյի ռեկորդը, որը սահմանել է 75 տարի առաջ:

Պինոն դարձավ Իսպանիայի առաջնության պատմության ընթացքում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (19 տարեկան 129 օրական)։