Ժան-Միշել Օլա. «Մեր երազանքը Բենզեմային տանը տեսնելն է»

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հույս է հայտնել որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կվերադառնա հարազատ ակումբ։

34-ամյա Բենզեման ակումբի սան է։ Նա ֆրանսիական թիմից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ» 2009 թվականին։

«Չեմ կարծում, որ Մադրիդի «Ռեալի» նախագահը հենց այնպես բաց կթողնի Կարիմին, բայց կփորձենք վերադարձնել, նրան։

Մեր երազանքը Բենզեմային տանը տեսնելն է»,- Օլայի խոսքերն է մեջբերում Europe1-ը: