Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան (FAI) որոշել է չխաղալ ռուսական ակումբների և թիմերի դեմ։ Այս մասին հայտնում է FAI-ի թվիթերյան էջը։ Այդ որոշումը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«FAI-ն իր ամբողջ աջակցությունն է առաջարկել Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիային և հաստատել է, որ Իռլանդիայի ոչ մի թիմ չի խաղա Ռուսաստանի դեմ որևէ մակարդակում մինչև հետագա ծանուցումը: Ի նշան համերաշխության՝ այսօր ժամը 19:00-ին AVIVASstadium-ը (Դուբլինում մարզադաշտ) կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
https://twitter.com/FAIreland/status/1498278953135575041?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1498278953135575041%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-02-28-irlandiya-otkazalas-ot-matchey-s-rossiyey