«Լիվերպուլի» դարպասապահ Քևին Կելեհերը Անգլիական լիգայի գավաթը նվաճելուց հետո կիսվել է մտքերով.
«Սա խելագարություն է. Ես մոտ էի մի քանի հարված հետ մղելուն, բայց երբ հարվածելու հերթը հասավ ինձ, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կխփեմ հաղթական 11 մետրանոցը»,- Կելեհերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։